Բայդենին անհանգստացնում են Թուրքիայի և Ռուսաստանի սերտ կապերը

180

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է Ռուսաստանի և Թուրքիայի սերտ կապերը: Նա այս հայտարարությունն արել է Եվրոմիության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի մասնակիցների հետ տեսակապի ընթացքում, հայտնում է Bloomberg-ը:

Գործակալությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարը նաև մտահոգություն է հայտնել ժողովրդավարությունից Անկարայի «նահանջի» կապակցությամբ: Բացի դրանից, Բայդենը նշել է, որ կցանկանար Չինաստանի հետ «առողջ մրցակցություն» ունենալ: