Բայդենը մտադիր է պայքարել 2024թ․ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար

172

Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը մտադիր է պայքարել 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: Այդ մասին նա հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր, իր առաջին ամբողջական մամլո ասուլիսում:

«Իմ պատասխանը դրական է. Ես նախատեսում եմ պայքարել վերընտրվելու համար, դա այն է, ինչ ես ակնկալում եմ», ասել է նա:

Ավելի ուշ, պատասխանելով մանրամասնող հարցին, Բայդենը հավելել է, որ, սկզբունքորեն, ինքը չի սիրում մտածել ապագայի մասին, բայց այս պահին իր սպասելիքները հենց այդպիսին են: «Ես ասացի, որ ակնկալում եմ դա։ Ես երբեք չեմ կարող նախապես ինչ-որ բան ծրագրել, թե ինչ կլինի չորս կամ երեքուկես տարի հետո», բացատրել է Սպիտակ տան ղեկավարը: