«Արդարությունը և իրավունքը հաղթեցին»․ Արփինե Հովհաննիսյան

74

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արդարությունը և իրավունքը հաղթեցին: Սահմանադրական կարգի տապալման անհեթեթագույն հոդվածը, որով մեղադրում էին Ռ. Քոչարյանին ճանաչվեց Սահմանադրությանը հակասող ու անվավեր: Ամբողջությամբ: Ըստ լուրերի` ՄԻԱՁԱՅՆ:

Երկրորդ նախագահին շնորհավորում եմ` արդար պայքարը պսակվեց հաջողությամբ: Իմ լավ ընկեր Արամ Վարդևանյան և ամբողջ պաշտպանական թիմ` վարձքներդ կատար»: