Ամերիկյան գաղտնի ծառայությունների ներկայացուցիչները Հայաստանում անում են այն, ինչ ուզում են․ Ալեքսանդր Ամարյան․ «Իրավունք»

58

«Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը զգուշացնում է, որ ժամանակին Թուրքիան էր համար­վում ամբողջ աշ­խարհի գաղտնի հատուկ ծառայությունների հավա­քակայանը, հետա­գայում այն տեղա­փոխվեց Լիբիա, ապա Սիրիա, իսկ սիրիական պատե­րազմից հետո՝ Հա­յաստան:

-Նրանց նպատակն էր ոչնչացնել տե­ղական հատուկ ծառայությունները, ինչը և արվեց: Արդյունքում հիմա մեզ մոտ հատուկ ծառայությունները հիմնակա­նում զբաղված են տնտեսական հանցա­գործություններ բացահայտելով և կա­տարում են պատվերներ, իսկ Ազգային անվտանգության ապահովումը բացա­կայում է: Հայաստանում կան շատ ամերիկյան գաղտնի ծառայությունների ներ­կայացուցիչներ, որոնք թաքնված կատա­րում են իրենց գործը:

Նրանք հանգիստ անում են՝ ինչ ցանկանում են: Նրանց ազատ տեղաշարժը պետք է կանխել: Պետք է արմատախիլ անել նրանց մեր երկրից, քանի որ դրանք Հայաստանի գլխավոր թշնամիներն են: Այդպիսի փաս­տերը պետք է հետազոտի Հայաստանը՝ Ռուսաստանի հետ միասին: Սա պետք է միասին անել, և այն կլինի երաշխիքը հայ-ռուսական բարեկամության»,-գրում է թերթը: