Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Կարմիր Շուկա հատվածում քարերով հարվածել են հայկական պետհամարանիշներով մեքենաներին

67

Այսօր 13։30֊ի սահմաններում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհին՝ Սիզնեկ գյուղ տանող խաչմերուկի մոտ, Խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից սկսել են քարերով հարվածել հայկական մեքենաներին։ 

Առաջին մեքենային չեն դիպել (թեև վարորդը քիչ է մնացել վթարի ենթարկվի), իսկ երկրորդ մեքենային դիպել են։

Mediaport