ԱԱԾ-ն մերժել է Փաշինյանի օգնական կողմից քրեական գործով առերևույթ միջամտության փաստի առթիվ քրեական գործի հարուցումը

120

Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործով առերևույթ ապօրինի միջամտության և արդարադատությանը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվի։ ԱԱԾ մամուլի ծառայությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է։

Հիշեցնենք, որ մամուլին հասանելի էր դարձել աղմկահարույց մի տեսանյութ, որով ապացուցվում է, որ նշված գործով հենց Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հետ համաձայնեցվել են մեղադրանքի որոշումները, ավելին՝ նա իրեն իրավունք է վերապահել խմբագրել ու ցուցումներ տալ քննիչին, թե ինչ մեղադրանք առաջադրի Հայրապետյաններին, տարածվել է մարտի 10-ին։

Մարտի 11-ին դատախազությունը հայտարարեց, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու, մինչդեռ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից առերեւույթ կատարված հանցագործության դեպքերով նախաքննության կատարումը վերապահված է հատուկ քննչական ծառայությանը եւ ոչ թե ԱԱԾ-ին։

Փաստինֆո