Օնիկ Գասպարյանի հայցը բավարարած դատավորի դեմ ճնշումները համակարգել է ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետը

83

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին վերահսկելու, ճնշելու գործը հանձնարարվել է ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանին։  Եւ հենց նա է մարտի 17-ին այցելել վարչական դատարան՝ հանդիպելու դատավորին, ում հրաժարվել էր ընդունել Մ.Պետրոսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատական տեղեկատվական համակարգում ներբեռնվելուց հետո ԱԱԾ երկու աշխատակից շտապել են վարչական դատարան՝ փորձելով հանդիպել դատավորի հետ՝ մինչ նա կհասցներ քննության առարկա դարձնել հայցի ապահովման միջնորդությունը։ Դատավորը հրաժարվել էր ընդունել ԱԱԾ աշխատակիցներին։

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ ԱԱԾ աշխատակիցը, որի հետ հանդիպումը մերժել էր դատավորը, եղել է անձամբ ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը։  Վերջինս ՆԱՎ-ի պետ նշանակվել է վերջերս, իսկ մինչ այդ աշխատել է  ԱԱԾ-ի հենց այն ստորաժանումում, որը  զբաղվել է դատախազների, դատավորների եւ ընդհանրապես իրավապահ մարմիններին վերաբերող հարցերով։ Ասել է թե՝ նրան համարել են համակարգին ծանոթ մարդ ու Օնիկ Գասպարյանի գործով դատավորին վերահսկելու դերը վերապահել նրան, ինչն էլ տապալել է։

Դատավորի համարձակ վարքագիծը ու կոնտակտի դուրս չգալու քայլը խիստ «բարկացրել» է ԱԱԾ պաշտոնյային, որը որոշ զրույցներում սպառնացել է «նստեցնել» դատավորին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցների այցից հետո է դատավորը քննարկել փաստաբանների միջնորդությունն ու հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում կայացրել։

Փաստինֆո