Փորձագետ. Դեպրեսիա և գլխացավեր են հանդիպում COVID-19-ով հիվանդացածների 99%-ի մոտ

177

Դեպրեսիան, անհանգստությունը, գլխացավերը և այլ նյարդաբանական խանգարումներ առաջանում են կորոնավիրուսային վարակով հիվանդացածների 99%-ի մոտ, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ Առողջապահության նախարարության բժշկական վերականգնման գլխավոր անկախ մասնագետ, պրոֆեսոր Գալինա Իվանովան:

«Գլխացավ, զգայունության ու հոտառության խանգարում, համի խանգարում, պարեզ, պարալիզ, տարբեր ուժգնության կոգնիտիվ խանգարումներ, անհանգստություն և դեպրեսիա. դրանք հանդիպում են կորոնավիրուսային վարակով հիվանդացածների գրեթե 99%-ի մոտ», ասել է մասնագետը: