Տնտեսական լրահոսն՝ ամփոփ

66

✔️Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը քննարկում են խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը. խոսքը երկաթգծերի, ավտոճանապարհների մասին է։ Այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ։
✔️ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ hամաճարակի ազդեցությունը Եվրասիական միության երկրների տնտեսությունների վրա թուլանում է, սակայն հնգյակը պետք է ընդլայնի համագործակցությունը: Նրա խոսքով, հեռանկարային ոլորտ է ԵԱՏՄ-ի ինտեգրումը Չինաստանի տնտեսական և ենթակառուցվածքային «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:
✔️Արա Այվազյանը հայտնել է, որ Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն շփվում են ուղևորափոխադրումների վերականգնման հարցի շուրջ:
✔️Ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը գնել է տարածաշրջանի մինչև 80% ինտերնետն ապահովող վրացական ընկերությունը։ Նշվում է, որ գործարքը չի համաձայնեցվել Վրաստանի կապի կոմիտեի հետ, ինչի պատճառով կոմիտեն  չի համարում ընկերության օրինական սեփականատեր: Վրացագետ Ջոնի Մելիքյանը տեղեկացրել է, որ վեճի կապակցությամբ Հասանովը դատական հայց է ներկայացրել գերատեսչության դեմ:
✔️Ռուսաստանի հաշվիչ պալատը նախազգուշացրել էր երկրում վառելիքային ճգնաժամի ռիսկի առաջացման և բենզինի գների բազմակի թանկացման մասին։ Հայաստանում կարծում են, որ այն բացասաբար կազդի մեր՝ առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող տնտեսության վրա։
✔️Թանկացումներ ձվի շուկայում. ՏՄՊՊՀ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացները և ոլորտում գործող ընկերություններին ուղարկում են հարցումներ, որոնք ուղղված են շուկայում տիրող վիճակը բացահայտելուն:
✔️Դրական եզրակացություն է ստացել Վազաշենի ոսկու-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության նախագիծը։