Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2021թ.-ի հունվար-փետրվար ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ.

65

✔️Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 6.7%-ով,
✔️Շինարարության ոլորտն աճել է 1%-ով,
✔️Առևտրի շրջանառությունը նվազել է 11.3%-ով,
✔️Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 12.5%-ով,
✔️Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.9%-ով,
✔️Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը նվազել է 5.8%-ով,
✔️Արտահանումը նվազել է 5.5%-ով,
✔️Ներմուծումը նվազել է 15.8%-ով,
✔️Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 0.8%-ով,
✔️Սպառողական գների ինդեքսն ավելացել է 4.9%-ով։

➡️2021թ.-ի փետրվար ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա փետրվարի նկատմամբ հետևյալն են.

✔️Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 5.3%-ով,
✔️Շինարարության ոլորտն աճել է 1.1%-ով,
✔️Առևտրի շրջանառությունը նվազել է 7.8%-ով,
✔️Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 12.2%-ով,
✔️Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 5.1%-ով,
✔️Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը նվազել է 13.7%-ով,
✔️Արտահանումը նվազել է 2%-ով,
✔️Ներմուծումը նվազել է 13.6%-ով,
✔️Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 0.9%-ով,
✔️Սպառողական գների ինդեքսն ավելացել է 5.3%-ով։