«Սորոսի» հիմնադրամը Հայաստանում 2020 թվականին ավելի քան 1.6 մլն դոլարի դրամաշնորհ է բաժանել

105

«Սորոսի» հիմնադրամի պաշտոնական կայքի վերջին թարմացումներից պարզ է դառնում, որ հիմնադրամն արդեն հանրայնացրել է 2020թ. ընթացքում Հայաստանում գործող կազմակերպություններին տրամադրված դրամաշնորների մասին ամբողջական տեղեկատվությունը:

Դրամաշնորհ ստացած կազմակերպությունների ցանկում է Դանիել Իոաննիսյանի կողմից համակարգվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն: Այս կառույցը 145.005 դոլարի դիմաց նաև պարտավորվել է սահմանադրական և ընտրական բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպել:

Համեմատության համար նշենք, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի կողմից 2019թ. տրամադրվել է 50 դրամաշնորհ՝ 2.426.124 դոլարի չափով, 2018թ. տրամադրվել է 52 դրամաշնորհ՝ 79.761.095 դոլարի չափով, 2017թ. տրամադրվել է 38 դրամաշնորհ՝ 1,325,551 դոլարի չափով, իսկ 2016թ. տրամադրվել է 48 դրամաշնորհ՝ 1.752.534 դոլարի չափով։