Սերբիան կարտադրի Սպուտնիկ V

247

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը և «Տորլակ» ինստիտուտը համաձայնության են եկել Սերբիայում Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութի արտադրության շուրջ: Գործընթացը կարող է կազմակերպվել մինչև մայիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սերբիան կդառնա Հարավային Եվրոպայի առաջին պետությունը, որը կարտադրի այս պատվաստանյութը: Ապագայում հնարավոր է այն արտահանել տարածաշրջանի այլ երկրներ: