Ռուս խաղապահները Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց են առաքել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորումներ և սպառման նյութեր

80

Ռուս խաղաղապահները ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների անունից մարդասիրական օգնություն են հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Խաղաղապահները, Ռուսաստանի մարդասիրական առաքելության ներկայացուցիչների և «Դոկտոր Լիզա» և «Շտապիր բարության» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ միասին, Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց են առաքել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորումներ և սպառման նյութեր՝ դեֆիբրիլյատորներ, էլեկտրակարդիոգրաֆիա, միանգամյա օգտագործման սավաններ, դիմակներ, հակասեպտիկներ և այլ բժշկական պարագաներ:

Ռուսաստանից նվերներ են ստացել նաև Ստեփանակերտի Ա.Ս. Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները: Ռուս զինծառայողները դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին փոխանցել են ավելի քան 350 գիրք՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն և սեղանի խաղեր՝ հանձնված Մոսկվայի միջնակարգ դպրոցների աշակերտների և նրանց ծնողների անունից: