Պեսկովը հայտարարեց պատվաստանյութերի արտադրությունն ավելացնելու ՌԴ ծրագրերի մասին

150

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը տարեսկզբից աճել է, պատրաստուկների արտադրության տեմպերը կշարունակեն աճել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրոք, հունվարին արտադրությունը դեռ բավարար չէր շրջանների կարիքները լիովին բավարարելու համար», ասել է Պեսկովը։ Ի դեպ, պահանջարկը նույնպես աճում է, ավելացրել է նա:

Պեսկովի խոսքերով ՝ «[պատվաստանյութերի] արտադրությունն այժմ աճել է»:«Ավելին, աճի տեմպերը կապահովվեն առաջիկա ամիսներին: Եվ երկրի ներսում բոլոր կարիքները կբավարարվեն, ինչն առաջնահերթություն է», շեշտել է նա: