Պեսկովը հայտարարեց ՆԱՏՕ-ի հետ հավասար առարկայական զրույց վարելու ՌԴ պատրաստակամության մասին

263

Մոսկվան պատրաստ է հանդիպում անցկացնել Ռուսաստան-ՆԱՏՕ ձևաչափով այն պայմանով, որ առաջարկվի անցկացնել «առարկայական և հավասար երկխոսություն»: Սակայն մինչև այժմ Արևմուտքի կողմից նման նախաձեռնություն չկա, հինգշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մոսկվան պատրաստ է հավասար, փոխադարձ հարգալից և բովանդակային զրույցի: Մինչ այժմ մեր գործընկերների կողմից նման նախաձեռնություններ չեն եղել», ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ափսոսում է, որ 2019-ի ամառվանից Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ոչ մի հանդիպում չի անցկացվել, քանի որ, ըստ նրա, Մոսկվան համաձայն չի եղել այդպիսի խորհուրդ գումարելու հրավերին: