Պեսկովը՝ պատվաստումից հետո Պուտինի առողջության մասին

190

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն լավ է զգում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվելուց հետո: Այս մասին լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Վլադիմիր Պուտինը պատվաստանյութի առաջին բաղադրիչով պատվաստվել է երեքշաբթի, մարտի 23-ին: Միջոցառումը ոչ հրապարակային էր, ավելի ուշ Պեսկովը լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ պատվաստումը հաջող է անցել:

«Նախագահը կողմնակի բարդություններ չունի: Նա իրեն լավ է զգում և լավ է հանդուրժում պատվաստանյութը», Կրեմլի խոսնակին է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Պուտինը երկրորդ բաղադրիչով պետք է պատվաստվի առաջին չափաբաժինը ստանալուց մոտավորապես երեք շաբաթ անց: