Պատրաստվածության, ինտելեկտի պակասը, ինչպես նաև վախը Փաշինյանին դարձել են վախեցած մարդ․ Արա Սաղաթելյան

82

«Նիկոլ Փաշինյանի անձնային որակները, պարամետրերը որևէ կերպ չեն համապատասխանում նրա զբաղեցրած պաշտոնին»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի ու տեղեկատվության ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում Փաշինյանի սկանդալային ու իրար հակասող հայտարարությունները։

Նա հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանություն է եկել երեսուն տարի կուտակված հիասթափության ու էյֆորիայի ֆոնին՝ օգտագործելով բոլորին հայտնի տեխնոլոգիաները, բայց դա չէր նշանակում, որ նա պատրաստ էր վարչապետ լինելուն։

«Մեր ժողովրդի դրաման այն է, որ նա այդպես էլ վարչապետ չդարձավ։ Նա մնաց գեղցի ստահակ և ավանտյուրիստ։ Բարդ իրավիճակներում նրան պակասում են ինտելեկտուալ հնարավորությունը առկա տեղեկատվության ընդունման, վերլուծության, մշակման համար»,-նշել  է Սաղաթելյանը։
«Սպուտնիկ»-ի զրուցակիցն ընդգծել է, որ վարչապետը պարտավոր չէ փորձագետ լինել, բայց նա պետք է ձգտի ազնիվ լինել, սակայն նա հաճախ իրեն դրսևորում է որպես թերթի խմբագիր, որը ձգտում է վաճառել թերթի վաղվա համարը, այսինքն աշխատում է կարճաժամկետ ու իրավիճակային էֆեկտով։

Սաղաթելյանի խոսքով, նրա՝ պատրաստվածության, ինտելեկտի պակասը, ինչպես նաև վախը Փաշինյանին դարձել են վախեցած մարդ։