Որոշվում է,թե ով պիտի լինի «կամեռի» մաքրության պատասխանատուն․ Հովհաննես Խուդոյան

101

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջին շրջանում նկատվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց մոտ քրեական ենթամշակույթին բնորոշ գործողությունների, լեքսիկոնի, աքսեսուարների գործածման աճ։ Ընդ որում, այնպիսի անձանց մոտ, որոնք չեն ունեցել նման անցյալ, չեն ընդունել այդ ենթամշակույթը, առավել ևս ընդունված չեն եղել այդ ենթամշակույթի կողմից։

Այս դեվիանտ վարքագծի միակ ողջամիտ բացատրությունը, իմ ընկալմամբ, այն է, որ զգալով մոտակա քրեական պատասխանատվությունը` անձինք պայքարում են քրեական աստիճանակարգության ցածրագույն կարգավիճակ չունենալու համար։ Ասել է թե` որոշվում է,թե ով պիտի լինի «կամեռի» մաքրության պատասխանատուն»։