Ոչ, նիկոլը պետք է ողջ մնա ու պատասխան տա բոլոր հանցանքների համար.Արա Վարդանյան

131

Արա Վարդանյանը ֆեյսբուքում գրել է․

Աչքիս ոչ ոք չի հասկացել, թե ինչու են նիկոլի բոլոր հանրային հանդիպումներին անպայման մեծ քանակով երեխաներ մասնակցում։ Համոզված եմ, որ հիշում եք 2018-ին ինչքան երեխա էր օգտագործում նիկոլը և իր թուրքական թիմը` Հայաստանում իշխանազավթման օպերացիան իրականացնելու համար։ Համոզված եմ նաև, որ հասկացել եք, որ այդ երեխաները պետք էին ուժի կիրառումը բացառելու համար։ Այսինք այդ երեխաները իրականում ունեին մեկ դերակատարություն` պաշտպանել նիկոլին ու իր թուրքերին ոստիկանությունից։

Այսօր իրականությունը իհարկե փոխվել է, բայց ոչ երեխաներին բերելու իմաստը։ Երեխաները կրկին ապահովում են նիկոլի անվտանգությունը։ Էտ կիսամարդուն թվում է, որ ընդդիմությունը կարող է փորձել իրեն վնաս տալ բաց տարածքներում և դրանից ելնելով նա ապահովում է երեխաների մասնակցությունը, որոնք, ըստ իրեն, պետք է զսպաշապիկ հանդիսանան ընդդիմադիրների համար։ Դե արի ու էտ թուրքին բացատրի, որ ինքը մեզ ողջ է պետք։

Ոչ ոք չի հերոսացնելու իրեն` ոչնչացնելով։ Սա մեզ համար ամենաանցանկալի սցենարն է։ Ոչ, նիկոլը պետք է ողջ մնա ու պատասխան տա բոլոր հանցանքների համար։

Ապագայում կարաս այլևս երեխաներ չբերես, անիմաստ է…