Միջնորդություն եմ ներկայացրել ԱԱԾ-ին՝ պարզել, թե Ջհանգիրյանը ինչ գործեր էր ուղղորդում վարչապետի օգնականի և քննիչների հետ հանդիպելիս․ Մակինյան

91

Միջնորդություն եմ ներկայացրել ԱԱԾ-ին՝ պարզել, թե ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը ինչ քրեական գործեր էր ուղղորդում Աննա Վարդապետյանի և քննիչների հետ հանդիպելիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Խոստացել էի անգործության դեպքում զբաղվել փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի բացահայտումով: Կամքը ձերն է, դե վայելեք…

Ներկայացնում եմ խմբակի հաջորդ անդամին՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյան՝ միջնորդությամբ ԱԱԾ-ին պարզել, թե ԲԴԽ անդամն ինչ քրեական գործեր էր ուղղորդում Աննա Վարդապետյանի և քննիչների հետ հանդիպելիս…

Չպարզեք՝ ես կասեմ, սպասեք ավելիին…»,- գրել է Մակինյանը: