Միայն նա’ կարող է խայտառակ պարտությունից հետո դուրս գալ քարոզարշավի. Դ. Վանյան

157

Դավիթ Վանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը դեռ պիտի ուսումնասիրեն հոգեբաններն ու քաղաքագետները, որովհետև միայն նա կարող է խայտառակ պարտությունից հետո դուրս գալ քարոզարշավի, լկտիաբար՝ աղուհաց վայելել, Հիտլերի ու Մուսոլինիի նման, հնդկահավաբար փքված, իրեն մանուկներով շրջապատած ճառեր ասել ու ինքզինքը պահել այնպես, կարծես հաղթանակած գեներալիսսիմուս Ստալինն է։ Իսկ այն, թե ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, վերջինիս օգտագործելով՝ տապալեցին նորանկախ Հայկական պետականությունն ու ի չիք դարձրին նրա պանծալի որդիների հաղթանակը – ուսումնասիրելու են աշխարհի բոլոր հետախուզական դպրոցներում և այդ դասաշարքը կոչվելու է «Սահակաշվիլիից մինչև Փաշինյան կամ վարդերից մինչև թավշյա կախաղաններ»։