Ճապոնիայում ավարտվեց օլիմպիական ջահի փոխանցումավազքի առաջին օրը

182

Ավարտվեց օլիմպիական ջահի փոխանցումավազքի առաջին օրը, որը մեկնարկել էր հինգշաբթի Ճապոնիայում: Ջահն անվտանգ կերպով հասցվեց Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Մինամիսոմա քաղաք:

Առաջին օրվա ընթացքում մասնակիցները հանդիպեցին փոքր դժվարության․ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում ջահը մարեց ուժեղ քամու պատճառով, սակայն այն անմիջապես վառեցին, որից հետո մրցավազքը շարունակվեց: Միջոցառման հեռարձակումն իրականացվում է Տոկիո-2020 կազմկոմիտեի կողմից: