«Հարցը փակված է». Չավուշօղլու

103

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու հարցը: Նրա խոսքերով, հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հետ կապված հարցը փակված է: Այս մասին արտաքին գործերի նախարարը խոսել է մամլո ասուլիսում Բրյուսելում, որտեղ տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումները:

«Մենք կրկին հիշեցրինք նրան (Բլինկենին), թե ինչու է Թուրքիան Ռուսաստանից գնել Ս-400-ը: Համալիրները գնվել են, և այժմ հարցը փակված է», ասել է Չավուշօղլուն: Միջոցառումը հեռարձակվել է Թուրքիայի արտգործնախարարի թվիթերյան էջում: