Հայաստանի իշխանություններին անգամ տեղյակ չեն պահել, որ ռուսական գազը ՀՀ է մատակարարվելու Ադրբեջանի տարածքով

100

Հայաստանին գազ մատակարարող Газпром экспорт-ը օրերս հայտարարություն տարածեց այն մասին, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ ձետք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամանակավորապես Հայաստանին գազ կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։

Պարզվում է՝ Հայաստանի իշխանությունների հետ այդ հարցն անգամ չի էլ քննարկվել։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից լրատվամիջոցների հարուցումներին ի պատասխան հայտնել են, որ «Հայաստանի Հանրապետություն բնական գազ մատակարարելու նպատակով Վրաստանի տարածքով ռուսական գազի փոխադրման երթուղու փոփոխության հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել»։