Կանադահայերը ձախողել են “Հարավային Կովկաս” թեմայով թուրք-ադրբեջանական միջոցառումն Օտտավայում

194

Այդ մասին մարտի 21-ի համարում “Կանադայի հայերի սանձարձակությունը հակազդեցություն առաջ բերեց” վերնագրով նշել է “Սաբահ”-ը: Ահա թե ինչ է գրել թուրքական թերթը. “Կանադայում բնակվող արմատական հայերի սանձարձակությունն ընդդեն թուրք և ադրբեջանցի համայնքների, տեղիք տվեց հակազդեցության:

Կանադայում Թուրքիայի դեսպան Քերիմ Ուրասը հրավիրված էր Օտտավայի Կոնկորդիա համալսարանի ուսանողական ակումբների “Հարավային Կովկաս” թեմայով կազմակերպած միջոցառմանը, որը սակայն հայերի ճնշման տակ չեղյալ հայտարարվեց:

Դրան սոցցանցում հակազդեցությամբ արձագանքեց դեսպան Ուրասը, հայտարարելով. “Ֆանատիկ հայկական խմբավորումները սոցցանցում ոչ պարկեշտ և անմակարդակ գրառումներ են արել հասցեագրված մեր պետության հիմնադիր Աթաթուրքի և մեծարգո նախագահ Էրդողանի, ինչի համար խստագույնս դատապարտում եմ նրանց”: