Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին. Azariha

94

Իրանական Azariha թելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին: Ըստ աղբյուրների՝ ավելի վաղ այդ ռազմական տեխնիկան կիրառել է Սիրիայում, իսկ այժմ զորավարժությունների պատրվակով տեղափոխվել է Հայաստանի հետ սահմանամերձ տարածք:

Իրանական լրատվամիջոցների կարծիքով՝ նպատակը Հայաստանի Սյունիքի մարզն է, և Իրանի զինված ուժերը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն իրանա-հայկական սահմանին:

Ըստ Azariha–ի՝ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել Սյունիքի վրա և վերացնել սահմանը երկու երկրների միջև: Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունն իր համար կարմիր գիծ է: Լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է, որ իրանցի զինվորականներն անհապաղ տեղակայվեն հայ-նախիջևանյան սահմանի երկայնքով:

Իրանական ԶԼՄ-ները նաև նշում են, որ Ղարաբաղյան պատերազմը սկսվել էր 2020 թվականին՝ ԱՄՆ ընտրությունների նախօրեին. հաջորդ պատերազմը կարող է համընկնել Իրանի ընտրությունների հետ, սակայն դա հնարավոր է նաև առաջիկա շաբաթների ընթացքում: