Էրդողանը խոսեց Սիրիայում Թուրքիայի ներկայության ծրագրերի մասին

107

Թուրքիան կշարունակի իր ներկայությունը Սիրիայում, «քանի դեռ երկիրը չի անցել ժողովրդի կառավարմանը», հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքերով, Անկարան կշարունակի աջակցել սիրիացի ժողովրդին և մասնակցել հանրապետության հակամարտության կարգավորմանը, քանի դեռ այնտեղ չի ձևավորվել մի իշխանության համակարգ, որը կարտացոլի հասարակության բոլոր հատվածների շահերը:

Նախագահը հիշեցրել է նաև «Լիբիայում խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիայի հաջողությունները»․

«Թուրքիայի աջակցության շնորհիվ Լիբիան այսօր կրկին կարող է հույսով լի նայել ապագային, իրականացնել ժողովրդավարական գործընթացներ», Էրդողանին մեջբերում է news.ru-ն: