Դռնապանի ձորում

76

Դռնապանի ձորում՝
Նախաշխարհյան կյանքի
Ննջած դարեր…
Դռնապանի ձորում՝
Իրար թև ու թամքի
Նստած սարեր…
Դռնապանի ձորում՝
Քանդուքարափ վանքի
Անգիր քարեր…
Դռնապանի ձորում
Ամպերի տակ ծաղկի՝
Ծառեր, ծառեր…

Համո Սահյան