Դադարեցնե՛լ բոլոր բանակցություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ

110

Քաղաքագետ Արմեն Այվազյանի էջից, –

Հայկական հուշարձանների անթաքույց ոչնչացման, պղծման ու յուրացման պայմաններում Ադրբեջանի և Թուրքիայի հետ որևէ հարաբերություններն ու բանակցությունները ոչ միայն անիմաստ են, այլև մեծապես վնասակար։ Դրանք Բաքվի և Անկարայի ցեղասպաններին խրախուսելու են ու դրդելու նորանոր հակահայկական ոճրագործությունների։

Հայ ռազմագերիներին Ադրբեջանում անմարդկային պայմաններում պահելու, նրանց կտտանքների ենթարկելու և դատական հաշվեհարդարներով սպառնալու պայմաններում Ադրբեջանի հետ որևէ հարաբերություններն ու բանակցությունները ոչ միայն փաշինյանական խունտայի մոտ ազգային-պետական արժանապատվության բացակայության վառ ցուցանիշ են, այլև Հայաստանի Հանրապետությանը հետագայում ևս գերիներով (ու նաև այլ միջոցներով) մշտապես շանտաժի ենթարկելու Ադրբեջանին և Թուրքիային ուղղված պաշտոնական հրավեր։

Ներկա փուլում բոլոր բանակցություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ ենթակա են չեղարկման։ Այլապես թուրքերը մեզ միշտ էլ գերեվարելու են և քայլ առ քայլ գաղութացնելու, իսկ վերջում նաև՝ բնաջնջելու։