Բորել․ Ռուսաստանը վտանգավոր հարևան է

175

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանը «վտանգավոր հարևան» է Եվրոմիության համար, բայց նրա հետ պետք է պահպանել հաղորդակցության ուղիները: Այս կարծիքը նա հայտնել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուց հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է քննարկենք Ռուսաստանի հետ կապի ուղիները: Ռուսաստանը հարևան է, վտանգավոր հարևան: Բայց մենք պետք է նրա հետ կիսենք որոշ հարցեր, որոնց շուրջ ունենք ընդհանուր շահեր, օրինակ` Իրանի հետ միջուկային գործարքը կամ կլիմայի փոփոխությունը: Բայց միևնույն ժամանակ ժամանակ, մենք պետք է զսպենք և հակազդենք Ռուսաստանին», ասել է նա:

Փետրվարի 4-6-ը Մոսկվա կատարած այցից հետո Բորելը կտրուկ սկսեց Ռուսաստանի նկատմամբ բացասական մոտեցում ցուցաբերել: Բրյուսելում քաղաքական գործիչների, փորձագետների, եվրախորհրդարանականների մեծամասնությունը նրա այցը համարել էր ձախողված՝ դիվանագետին մեղադրելով անբավարար կոշտության մեջ։