Բլինկեն․ ՌԴ-ն, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան ռազմական սպառնալիք են Արևմուտքի համար

82

Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան իրենցից «ռազմական սպառնալիք» են ներկայացնում Արևմուտքի համար: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Վաշինգտոնի արտաքին դաշինքների և գործընկերությունների վերաբերյալ ելույթ ունենալով Բրյուսելում ՝ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«․․․Մենք դա տեսնում ենք Ռուսաստանի նոր ռազմական կարողությունների և ռազմավարության մեջ, որոնք Ռուսաստանը մշակել է մեր դաշինքներին մարտահրավեր նետելու և մեր հավաքական անվտանգությունն ապահովող կանոնների վրա հիմնված կարգը խարխլելու համար: Սա ներառում է Մոսկվայի ագրեսիան Ուկրաինայի արևելքում, ուժերի կուտակումը, լայնամասշտաբ զորավարժություններն ու ահաբեկման գործողությունները Բալթիկ և Սև ծովերում, Արևելյան Միջերկրածովքում, Հեռավոր Հյուսիսում, ինչպես նաև միջուկային հնարավորությունների արդիականացումը և ՆԱՏՕ-ի տարածքում քննադատողների դեմ քիմիական զենքի օգտագործումը», պնդում է արել Բլինկենը: