Բելառուսում սկսվեց «Սպուտնիկ V»-ի արդյունաբերական արտադրությունը

202

Ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը սկսվել է Բելառուսի Белмедпрепараты հանրապետական ​​համատեղ ձեռնարկությունում: Այս մասին հինգշաբթի օրը տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

«Белмедпрепараты-ն սկսել է շշալցնել ռուսական «Գեներիում» ընկերության կիսապրոդուկտից «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին կոմերցիոն շարքը», ասված է հաղորդագրության մեջ։