Բայդենն այսօր կանցկացնի որպես նախագահ իր առաջին լիարժեք մամլո ասուլիսը

272

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կանցկացնի պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին ամբողջական ասուլիսը: Ինը շաբաթ է անցել Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի երդմնակալությունից:

Բայդենը, ըստ Newsweek ամսագրի, 100 տարվա մեջ առաջին ամերիկյան առաջնորդը կլինի, ով այսքան երկար հետաձգեց իր առաջին լիարժեք շփումը մամուլի հետ: Երկրի նախորդ նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփն իր առաջին ասուլիսն անցկացրեց երդմնակալությունից 27 օր անց, իսկ Բարաք Օբաման՝ պաշտոնը ստանձնելուց 20 օր անց:

Ասուլիսը տեղի կունենա Բայդենի նախագահության 64-րդ օրը։