Ավետիք Իշխանյանը հրավիրվել է ԱԱԾ որպես վկա

75

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ

2020թ․նոյեմբերի 10-ի լույս, 9-ի գիշերը, պարտության և խայտառակ կապիտուլյացիայի մասին տեղեկանալով բազմաթիվ մարդիկ էին դուրս եկել ինքնաբուխ բողոքի։ Այդ օրվա դեպքերի կապակցությամբ քրեական գործ է հարուցված ԱԱԾ-ի կողմից։ Երեկ ես հրավիրվել էի ԱԱԾ, որպես վկա։


Երբ մուտք գործեցի ԱԱԾ և քննիչի ուղեկցությամբ քայլեցինք դեպի քննչական սենյակ, բարձրաձայն մտածեցի․
-Առաջին անգամ եմ մուտք գործում ԿԳԲ։ Ժամանակին՝ 1920-30-ականներին ԿԳԲ են «այցելել» և այլևս չեն վերադարձել երկու պապերս և տատս, հետագայում 1985թ․ հորս են «հրավիրել» ԿԳԲ։

Է՛հ, իմ ժամանակն էլ եկավ, առայժմ որպես վկա։