Tesla էլեկտրամեքենա այժմ կարելի է ձեռք բերել bitcoin-ով

104

Ամերիկյան էլեկտրամեքենաների արտադրող Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերության մեքենաներն այժմ կարելի է ձեռք բերել՝ օգտագործելով բիտքոին կրիպտոարժույթը:

«Դուք այժմ կարող եք Tesla գնել բիտքոինով», չորեքշաբթի ձեռնարկատերը գրել է Twitter-ի իր էջում: Tesla-ին վճարված բիտքոինները կպահվեն՝ չփոխակերպվելով այլ արժույթի:

Bitcoin-ով վճարելու տարբերակը ԱՄՆ սահմաններից դուրս հասանելի կլինի 2021թ․ վերջերին, ավելացրել է Մասկը: