10 երկրներում կան Սպուտնիկ V-ի 700 մլն չափաբաժնի արտադրական հնարավորություններ

166

Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութի 700 միլիոն չափաբաժնի արտադրական հնարավորություններ կան աշխարհի 10 երկրներում, ասվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հայտարարության մեջ:

«Անցյալ յոթ օրվա ընթացքում հիմնադրամը հայտարարեց երեք հնդկական արտադրողների հետ Սպուտնիկ V պատվաստանյութի տարեկան ավելի քան 300 միլիոն մարդու համար չափաբաժին արտադրելու վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, 10 երկրներում առկա է 700 միլիոն մարդու համար չափաբաժին արտադրելու կարողություն», ասվում է զեկույցում։

«Հնդկաստանը Սպուտնիկ V պատվաստանյութի արտադրության հարցում հուսալի գործընկեր է և աշխարհի շատ պատվաստանյութերի արտադրական հանգույց», նշում են հիմնադրամում: