Ֆեյսբուքի խելացի թևնոցի նախատիպի և Apple-ի նոր տեխնոլոգիաների մասին՝ մեկ շարքով

195
News concept: pixelated words IT News on digital background, 3d render

Ֆեյսբուքի խելացի թևնոցի նախատիպ

Ֆեյսբուքը ներկայացրել է խելացի թևնոցի նախատիպ՝ վիրտուալ կամ հավելվող իրականության (VR or AR) սարքերի հետ փոխներգործության համար։ Թևնոցն օգտագործում է էլեկտրոմիոգրաֆիա (electromyography) կոչվող տեխնոլոգիան, որպեսզի կարդա՝ գլխուղողից եկող նյարդային ազդակները (իմպուլսները), այս ամենի արդյունքում սարքը հասկանում է, թե ինչ է ուզում օգտատերը և փոխանցում է վիրտուալ իրականության սարքին։ Այլ կերպ ասած՝ ցուկերբերգցիները ստեղծել են աշխարհում առաջին նեյրոթևնոցը։ Ֆեյսբուքի գիտահետազոտական բաժնի ղեկավարի խոսքով՝ մարդու դաստակների ղեկավարման համար ավելի շատ ուղեղի նեյրոններ են անհրաժեշտ, քան ցանկացած այլ մարմնի մաս ղեկավարելու համար։ Մոտավորապես 2 անգամ ավելի շատ նեյրոններ են անհրաժեշտ բազուկների շարժի համար, քան շրթունքների շարժի կամ վերբալ շփման համար։ 

Առայժմ թևնոցը հասկանում է միայն պարզ հրահանգներ, օրինակ, ցուցամատի և բթամատի իրար մոտեցնելը, բայց մոտ ապագայում այն կօգնի ղեկավարել վիրտուալ իրականության տարրերը, տպել գոյություն չունեցող ստեղնաշարի վրա և այդպես շարունակ։ Մտահղացմամբ թևնոցը կարելի է օգտագործել հավելվող իրականության ակնոցների հետ։

Apple-ի մատնահետքի ճանաչման սեփական տեխնոլոգիան

Մինչ մյուս ընկերությունները էկրանի տակ տեղակայվող մատնահետքի ընդունիչը վերցնում են Qualcomm-ից և այլ նմանատիպ ընկերություններից, Apple-ը աշխատում է էկրանի տակ տեղակայվող մատնահետքի ճանաչման սեփական տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ։ Մի քանի աղբյուրներ վստահեցնում են, որ շուտով այս տեխնոլոգիան կսկսի կիրառվել սմարթֆոններում։ Ընկերությունը ուղումնասիրում է հեռախոսի էկրանի մեջ ներդրվող մատնահետքի ճանաչման բազմատիպ տեխնոլոգիաներ ուլտրաձայնային և տարողունակ (capacitive) ընկալողները ներառյալ։ Այնուամենայնիվ նույն աղբյուրները հայտնում են որ կազմակերպությունը որոշել է կենտրոնանալ մատնահետքի ճանաչման օպտիկական տեխնոլոգիայի վրա, որը օգտագործում է անդրադարձված լույսը ուլտրաձայնային տատանումների փոխարեն։

Iphone 12 հեռախոսի օգտատերերից շատերը բողոքում են թանկարժեք հեռախոսում մատնահետքի ընկալողների բացակայությունից։ Մանավանդ արդի ժամանակներում, երբ շատերը պարտավոր են դիմակներով լինել հեռախոսում ներդրված դեմքի ճանաչման համակարգը կարող է անհարմար լինել։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Iphone SE հեռախոսների հաջորդ սերնդում ներդրված կլինեն մատնահետքի ճանաչման ընկալիչներ, նաև խոսքը վերաբերվում էր Iphone 13 սերնդի մի քանի մոդելների մեջ։

Ծալվող և էլաստիկ էկրանով Iphone

Մինչ երկրպագուները սպասում են Iphone-ի հաջորդ սերնդին, չեն դադարում Apple-ի առաջին՝ ծալվող և էլաստիկ էկրանով հեռախոսի մասին ասեկոսեները, որի մասով ասում են, թե մոտ ապագայում պետք չէ սպասել դրան։ Սպասվում է, որ ընկերությունը այդ հեռախոսը կներկայացնի 2023.թ-ից ոչ ավելի շուտ։

Այնուամենայնիվ շատ դիզայներներ արդեն հիմա փորձում են պատկերել, թե ինչ տեսք կունենա նոր մոդելը։ Տարածվող նկարներում սմարթֆոնը ներկայացված է որպես սովորական ծալվող հեռախոս և մի փոքր նմանություն ունի Samsung Galaxy Flip-ին, որպես հիմք վերցված է Iphone 12-ը միայն մի տարբերությամբ, սմարթֆոնի հետևի տեսախցիկի հարեվանությամբ տեղակայված է նոր էկրան, որը կարեվոր ծանուցումների, ժամանակի և ամսաթվի ցուցադրման համար ամբողջովին բավական է։ Հարմար լուծում է ինչի արդյունքում կարիք չի լինի ավելորդ անգամ սմարթֆոնը չբացել։

Ծալվող ipone-ի պատենդը
Ծալվող ipone-ի պատենդը