Փաշինյանը թիմին հանդիպման է կանչել. հիմնական թեման դարձել է կռվախնձոր․«Ժողովուրդ»

62

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հրավիրել է կառավարական ամառանոց՝ քննարկելու հետագա անելիքները: Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է արտահերթ ընտրությունը եւ, մասնավորապես, Ընտրական օրենսգիրքը ընդունելու-չընդունելու հարցը:

Այսինքն՝ այս պահին հակասական տրամադրություններ կան նաեւ իշխող խմբակցության ներսում: Կիրակի օրը կրկին հավաքվել են, եւ կրկին անորոշություն է եղել մեծապես: Կրկին ընդհանուր հայտարարի չեն եկել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ ԸՕ թեմայով քննարկումները տեղափոխվել էին տարբեր պատգամավորների աշխատասենյակներ:

Հատկապես մարզերից ընտրված պատգամավորները դեմ են ռեյտինգային ընտրակարգի չեզոքացմանը:
Չի բացառվում, որ նոր Ընտրական օրենսգիրքը ընդունվի արդեն նոր ձեւավորված խորհրդարանում՝ հաջորդ ընտրությունների համար: Իսկ հիմա, եթե լինեն արտահերթ ընտրություններ, դրանք կկազմակերպվեն հին ընտրակարգով, քանի որ նաեւ այդպիսի խոստում է տվել հենց Նիկոլ Փաշինյանը ԼՀԿ եւ ԲՀԿ ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ»: