Ռուս-վրացական սահմանում սպանվածը հայ չի եղել

81

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ և պարզել, որ վրաց-ռուսական սահմանին սպանված քաղաքացին հայ չի եղել։

Ըստ տեղեկությունների դեպքը տեղի է ունեցել թուրք և ուզբեկ վարորդների միջև, ընդ որում` մի քանի օր առաջ: Ծեծկռտուքի հետևանքով վերջինս մահացել է: