«Ռուսական պատվաստանյութն անհրաժեշտ է Եվրոպային»

189

Եվրոպային իսկապես անհրաժեշտ է ռուսական Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Քլյուգեն:

«Ես անկեղծորեն երբեք չեմ հասկացել այդ երկմտանքը, երբեմն թերահավատությունը Ռուսաստանի Դաշնության ջանքերի վերաբերյալ: Հենց սկզբից ես վստահության կողմնակից եմ եղել: Ես գիտեմ, քանի որ աշխատել եմ լավագույն ռուս գիտնականների հետ, ես երկրում ապրել եմ ութ տարի։ Ռուսաստանում կա պատվաստանյութերի արտադրության, մշակման և զարգացման երկար պատմություն, և ես հավատում եմ [դրանց]», ասել է նա:

«Հուսով եմ, որ տեսանելի, շատ մոտ ապագայում պատվաստանյութը կօգտագործվի տարածաշրջանում: Եվ դա մեզ իրոք անհրաժեշտ է, ԵՄ-ն և այլ երկրներ պայքարում են պատվաստանյութերի պակասի դեմ: Ես հավատում եմ դրան, այն մեզ պետք է», ասել է Քլյուգեն։