Չավուշօղլուն և Բլինկենն անցկացրել են իրենց առաջին դեմ առ դեմ հանդիպումը

121

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն Բրյուսելում անցկացրել են առաջին դեմ առ դեմ հանդիպումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը:

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններում նշվեց դաշինքի շրջանակներում [Թուրքիայի և ԱՄՆ] հարաբերությունների կարևորությունը: ԱՄՆ-ն Թուրքիային շնորհակալություն հայտնեց Աֆղանստանի վերաբերյալ հանդիպումը կազմակերպելու համար: ․․․Քննարկվել է նաև Ս-400-ի հարցը», ասել է աղբյուրը:

Ավելի ուշ Չավուշօղլուն առաջին հանդիպումը անվանեց կառուցողական: «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ կառուցողական հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք երկկողմ հարաբերությունների բոլոր կողմերը: Մենք մտքեր փոխանակեցինք Աֆղանստանի, Կիպրոսի, Արևելյան Միջերկրածովքի, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ», գրել է նա իր թվիթերյան էջում: