Նախատեսվում է ստեղծել «Էպիվակկորոնա»-ի՝ քթի կաթիլների տեսքով տարբերակը

82

Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնը նախատեսում է մշակել կորոնավիրուսի դեմ «Էպիվակկորոնա» պատվաստանյութի տարբերակ քթի կաթիլների տեսքով, հայտարարել է կենտրոնի զոոնոտիկ վարակների և գրիպի բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Ռիժիկովը:

«Այժմ մենք ակնկալում ենք արտադրության հետագա կատարելագործում և ընդլայնում ենք իրականացնում, և հենց պատվաստանյութի կատարելագործում, մասնավորապես, ինչպես Գամալեյա ինստիտուտի մեր գործընկերները, մենք պատրաստվում ենք մշակել նազալ տարբերակ», ասել է նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։