Մի խոսքով ահավոր ընտրություններ են լինելեւ, կամ եթե իրերն իրենց անուններով կոչենք’ ճակատամարտ է սպասվում․Ստեփան Դանիելյան

71

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․

Եթե ընտրություններ լինեն, ապա հիմնական թեզերն են լինելու.

– նախկին-ներկա,

– ոչ նախկին, ոչ ներկա,

– թալանող-թալանված,

– արեւմտամետ-ռուսամետ,

-ազգային-հակաազգային:

Ինչպես տեսնում ենք, բոլոր հիմնական թեզերն ինչ-որ մեկին մերժում են։ Առհասարակ, 30 տարի մենք մերժման տրամաբանության մեջ ենք ապրել, հիմա նույնպես։

Գործող թիմը’ “նոր մերժվածներն”, այս անգամ կարող են մի քանի “հանուններով” հանդես գալ.

-հանուն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ բարեկամության,

-ճսնապարհների բացում եւ դրա հետեւանքով տնտեսության աճ,

– Արցախից զորքի հանում։Երեք թեզերն էլ ունեն իրենց կոնկրետ շահառուները’ ապագա զինվորների ծնողներ, Շիրակի, Արագածոտնի մարզ (Թուրքիայի հետ երկաթգծի բացում – նոր աշխատատեղեր եւ այլն)։

Թուրքիան եւ Ադրբեջանն, ըստ տրամաբանության, նախընտրական աջակցություն կմատուցեն’ գերիների մի խմբի ազատում, հայտարարություն կանեն ճանապարհների բացման մասին, սակայն Ապրիլի 24-ին գործողը պետք է հարաբերությունների մեջ նոր էջ բացելու մասին ելույթ ունենա։

Գործող իշխանությանն, ի տարբերություն հյուսիսային մարզերի, միանշանակ չեն քվեարկի ծագումով արցախցիներն եւ սյունեցիները։ Դա մոտավորապես 400 000 մարդ է։ Սա նոր երեւույթ է’ ենթաէթնիկ խմբերի ենք բաժանվում։ Դա նաեւ կուսակցությունների տեսք է ստանում’ կա կոտայքցիների կուսակցություն, կա գյումրեցիների կուսակցություն, բացվեց սյունեցիների կուսակցությունը։ Կարող են վերակենդանացվեն ապարանցիների կուսակցեւթյունը’ Հզեր Հայրենիքը, եւ ջավախքցիների կուսակցությունը։

Սոցիալական ցանցերն ավելի ակտիվ են աջակցելու հակառուսական կոնտենտը, դա արդեն սկսվել է, եւ կսահմանափակվեն հակառակ ճամբարի նյութերը։ Հակառակ ճամբարը կոմպրոմատների վրա շեշտը կդնի։

Մի կարեւոր հանգամանք եւս, մրցակցությունը կարող է ոչ թե կուսակցությունների, այլ վարչապետների թեկնածուների միջեւ լինել։

Մի խոսքով ահավոր ընտրություններ են լինելեւ, կամ եթե իրերն իրենց անուններով կոչենք’ ճակատամարտ է սպասվում։