Միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել․ Սոֆյա Հովսեփյանը՝ Ալեն Սիմոնյանին

92

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ պատասխանելով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը․

«Այսօր պարոն Սիմոնյանը իր խոսքում անդրադարձել է ինձ, որպես լուռ, ոչինչ չանող և հպարտանալու պատճառ չունեցող պատգամավորի, ով աչքի չի ընկել պատգամավորական գործունեությամբ։ Նշել է նաև, որ մի գուցե կարող եմ հպարտանալ հասարակական գործունեությամբ, բայց ոչ պատգամավորական։

Պարո՛ն Սիմոնյան, վստա՛հ, այն օրենքները, որոնք ես եմ բերել իմ նախաձեռնությամբ, վերաբերում են չափազանց մեծ շահառուների և դրանք կիրառվում են ընդունման օրից և այսօր էլ առիթ եմ ունեցել հատուկ շնորհակալության արժանանալ զոհվածի ծնողներից մեկից ։ Չհաշված կրթության մեջ արված անհամեմատ մեծ աշխատանքս , որը ոչ նախարարությունը կարող է հերքի, ոչ ԱԺ-ն ։ Գրավոր դիմումներիս քանակը գերազանցում են վստահ եմ ողջ ԱԺ պատգամավորների գումարային 50+% ինը, ինչը կարող եք պարզել քարտուղարությունից։ Մարզային այցելություններս չունի մրցակցության անգամ համեմատական և որևէ պատգամավոր չի կարող ասել կամ ապացուցել ու հաստատել, որ իմ չափ այցելել է ողջ հանրապետության մարզեր, Արցած և զբաղվել բոլոր խնդիրներով, ի դեպ 99% սեփական միջոցներով՝ աշխատավարձով։ Գործունեությանս ոլորտները չի սահմանափակվում միայն կրթությամբ, ինչը կփաստեն քաղաքացիները։

Այո՛, միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել , ուստի չէի կարող ի սկզբանե համարվել կարևոր գործունեություն ծավալած պատգամավոր։ Դեմ եմ եղել ու շարունակում եմ դեմ լինել բոլոր ապազգային, հակահայ ծրագրերին։ Պատերազմի ժամանակ, թե պատերազից հետո առանց ամաչելու կարող եմ նայել, թե զոհվածի ծնողի, թե գերեվարվածի ծնողի, թե վիրավոր զինվորի աչքերի մեջ։ Թե կարող եք ու ձեր ԴՈՒԽԸ այդքան հերքում է դուք էլ նույնն արեք ։

Պահանջս է, անհարկի չվկայակոչել անունս , քանի որ ես անկախ այն բանից , որ դուրս եմ եկել խմբակցությունից , երբեք անվանական որևէ մեկին անդրադարձ չեմ կատարել և չեմ կատարելու ։

Մոնթեն ժամանակին ասել է․ «Իմ կենացը մի՜ խմեք, իմ գործը շարունակեք» ։ Հիմա ես եմ ձեզ ասում նույնը՝ մեջբերելով Մոնթեին։ Խաղաղություն ձեզ։ Ուրախ եմ, որ հայ եմ …»։