Մակրոն․ Ռուսական և թուրքական ուժերը պետք է լքեն Լիբիան

109

Արտաքին ուժերը պետք է լքեն Լիբիան՝ պաշտոնական իշխանություններին թույլ տալով որոշելու պետության ճակատագիրը: Այս տեսակետը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է ապահովենք, որ օտարերկրյա ուժերը, որոնք գտնվում են լիբիական հողերում, հնարավորինս շուտ հեռանան այնտեղից», ասել է նա: «Թուրքական և ռուսական ռազմական ուժերը, օտարերկրացի գրոհայինները, որոնք այս և այլ պետությունների կողմից բերվել են լիբիական տարածքներ» պետք է հեռանան որքան հնարավոր է շուտ, գտնում է Մակրոնը: «Միայն լիբիական զինված ուժերն են օրինական և կարող են միավորել երկրի տարածքը»: