Մակրոն․ Թուրքիան կարևոր գործընկեր է

108

Ֆրանսիան Թուրքիային համարում է անվտանգության և միգրացիայի ոլորտում Եվրոպայի կարևոր գործընկեր և տեսնում է Թուրքիայի ղեկավարության կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված նշաններ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Եթե Եվրոմիությունը ցանկանում է խաղաղություն, մենք պետք է երկարաժամկետ երկխոսություն կառուցենք Ռուսաստանի և Թուրքիայի հետ, քանի որ դրանք մեծ տերություններ են», ասել է նա: «Եվ շատ կարևոր է թույլ չտալ, որ Թուրքիան դուրս գա եվրոպական շրջանակից, որպեսզի դա երկրի ղեկավարությանը չդրդի դեպի է՛լ ավելի ծայրահեղականության և աշխարհաքաղաքական որոշումների, որոնք ապագայում կարող են վնասել մեզ»:

Մակրոնի խոսքերով, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, բայց «անհրաժեշտ է հստակեցնել դաշինքում նրա տեղի հարցը»: «Սովորաբար դաշնակիցները թույլ չեն տալիս շատ բաներ, որոնք Թուրքիան արել է փոխադարձ հարաբերություններում», ասել է նա: