ՀՔԾ-ն կլուծարվի. Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքն ամբողջությամբ ընդունվեց

94

Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Ըստ այս փոփոխությունների` Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է : ՀՔԾ-ի լուծարումից հետո պաշտոնատար անձանց վերաբերյալ քննությունները կատարվելու են ԱԱԾ քննչական դեպարտամենտում :

Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպելու և իրականացնելու է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Օրենքով սահմանված կարգով կոմիտեն կարող է իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն: