Հարգելի դիվանագիտական կորպուս, վերջապես երբ եք սկսելու ամեն մի բառից ու տառից «կախվել», որպեսզի հետ բերեք տղերքին. Հովհաննիսյան

83

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նոյեմբերի 10-ից հետո ձերբակալված հայերը կկանգնեն օրենքի առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրեւմ է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթղթի անհեռատեսության արդյունք է սա, երբ ոչ մեկի հետ չեն համաձայնեցնում աեմն մի տողը, ստորակետն ու վերջակետը։

Նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանը ոչ մեկին ձերբակալելու իրավունք չուներ, քանի որ հրադադար էր հայտարարված , այսինքն ռազմական գործողությունները դադարեցված էին, ինչպես նաև կանգ էին առնում այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին։ Սակայն Ադրբեջանը կանգ չի առել և արդեն առանց կրակոցի սկսել է գերեվարել հայ զինվորներին, ովքեր միամտաբար կարծել են թե հրադադար է և շփման գծերի հստակեցում է տեղի ունենում։

Հարգելի դիվանագիտական կորպուս, վերջապես երբեք տեղներիցդ իրար գալու, երբ եք սկսելու ամեն մի բառից ու տառից, այսպես ասած կախվելու, որպեսզի հետ բերեք տղերքին։

Ունեք լիարժեք հնարավորություն Ադրբեջանին օր ու արև չտալու միջազգային կառույցներում և ասպարեզում։ Տպավորություն է, որ նստած սպասում ենք, թե Ադրբեջանը ինչ ողորմություն մեզ կտա, կամ ինչ գործարք կառաջարկի․․․