Հայաստանն ու Վրաստանը ակտիվ բանակցություններ են վարում ուղեւորափոխադրումների վերականգնման շուրջ.ԱԳՆ

82

Հայաստանն ու Վրաստանը ակտիվ բանակցություններ են վարում ուղեւորափոխադրումների վերականգնման շուրջ: Այս մասին մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ օրերս երկու երկրների դիվանագետները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել փոխարտգործնախարարների մակարդակով: Օրակարգում ընդգրկված էր հարցերի լայն շրջանակ: Նախարարը նաեւ հավելեց, որ երկու կողմերն էլ դրական են տրամադրված:

«Համավարակը խանգարեց մի շարք ծրագրերի իրականացմանը, սակայն խնդիրներ կան, որոնք արագ լուծման կարիք ունեն»,- ասաց Այվազյանը: