Համաշխարհային ռազմահոս

174

Արաբական Intra Defense Technologies-ը և Advanced Electronics-ը, սկսել են Vestel Savunma-ի թույլտվությամբ թուրքական միջին բարձրության և հեռահար Karayel-SU ԱԹՍ-ների արտադրություն:
***
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի Ելիսեյան պալատում Լիբիայի Նախագահական խորհրդի նախագահ Մուհամադ Մենֆիի հետ հանդիպումից հետո կոչ է արել «ռուսական և թուրքական ուժերին» դուրս հանել հյուսիսաֆրիկյան պետությունից:

«Թուրքական և ռուսական ուժերը, ինչպես նաև որոշակի երկրների կողմից բերված օտարերկրյա զինյալները պետք է հնարավորինս շուտ հեռանան, քանի որ Լիբիայի անվտանգությունն ապահովելու օրինական իրավունք ունեն միայն Լիբիայի զինված ուժերը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
***
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին:
***
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին: Ըստ աղբյուրների ՝ ավելի վաղ այս ռազմական տեխնիկան օգտագործվել է Սիրիայում, իսկ այժմ այն զորավարժությունների պատրվակով տեղափոխվել է Հայաստանի հետ սահմանի մոտակայք: Իրանական լրատվամիջոցները կարծում են, որ այս տեղափոխման նպատակը Հայաստանի Սյունիքի մարզն է ՝ իր զինված ուժերին հորդորելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրանա-հայկական սահմանին:
***
«ՌԴ-ն շարունակում է ամենամեծ միջուկային, ռազմական և հիբրիդային սպառնալիքը ներկայացնել եվրոպական անվտանգության համար». Մեծ Բրիտանիայի ՊՆ
***
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայում ոչնչացրել են ահաբեկիչների մաքսանենգ նավթի և զենքի պահեստներ։
***
Ամերիկյան էսկադրոնային ականակիրը լքել է Սև ծովի տարածքը։
«Thomas Hunder էսկադրոնային ականակիրը հեռանում է Սև ծովից՝ Ռումինիայի ռազմածովային ուժերի ղեկավարած Sea Shield 21 զորավարժություններում իր մասնակցությունն ավարտելուց և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին (Թուրքիա, Բուլղարիա և Ռումինիա) և տարածաշրջանային (Ուկրաինա և Վրաստան) գործընկերներին աջակցող գործողություններ իրականացնելուց հետո», – ասվում է հաղորդագրության մեջ:
***
Սաուդական երկու ընկերություն՝ “Intra Defense Technologies”-ը և “Advanced Electronics Company”-ն թուրքական “Vestel Savunma Sanayi” ընկերության լիցենզիայով համատեղ արտադրելու են «Քարայել-ՍՈւ» (Karayel-SU) մարտավարական անօդաչու թռչող սարքեր։ Սաուդյան Արաբիայում սարքը վերանվանվելու է «Հաբուբ» (“Haboob”)։

Թուրքական Defense News մասնագիտացված կայքի փոխանցմամբ՝ այս մասին իրենց հայտնել է “Vestel Savunma” ընկերության անանուն պաշտոնյան՝ մանրամասնելով, որ իրենք ապահովելու են «սարքերի կրիտիկական անհրաժեշտ բաղադրիչները», իսկ “AEC”-ն արտադրելու է ԱԹՍ-ների համար անհրաժեշտ էլեկտրոնիկան։

Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ բացի համատեղ արտադրության գործարքից, Սաուդյան Արաբիան բանակցություններ է վարում նաև «Քարայել-ՍՈւ» անօդաչու թռչող սարքերի անհայտ խմբաքանակի վաճառքի շուրջ։
***
Կալուգայի մերձակայքում գտնվող օդանավակայանում Տու-22M3 ինքնաթիռի շարժիչների գործարկման ժամանակ կատապուլտը փորձարկելիս երեք ռուս զինծառայող է զոհվել:
***
Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին մարտի 23-ից պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում։ Նախատեսվում է նրա հանդիպումը Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարի, ինչպես նաև պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:

Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը  այցելելու է թուրքական ռազմարդյունաբերական Aselsan և Roketsan ընկերություններ։

Նշենք, որ վերջին երեք տարիներին Ուկրաինայի և Թուրքիայի միջև խորացել է համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի և շարժիչների արտադրության հարցում։
***
Սաուդյան Արաբիայի Intra Defense Technologies և Advanced Electronics ընկերությունները մասնակցում են թուրքական Burak Bekdil անօդաչու թռչող սարքի համատեղ արտադրությանը։

Թուրքական ընկերությունը մատակարարելու է էական և կարևոր բաղադրիչները, իսկ սաուդական ընկերությունները կտրամադրեն էլեկտրոնային մասերը:

Համատեղ արտադրության շրջանակում կարտադրվի 40 անօդաչու թռչող սարք՝ 2021-ից 2025 թվականների ընթացքում։
***
Աղբյուրը` Combat